Վրացերեն 12.01.2021․, առկա ուսուցում, նախագիծ

Թեմա ՛ Ներսիսյան դպրոց (Թիֆլիս)

Թիֆլիսի Ներսիսյան դպրոց հայտնի է, որպես Թիֆլիսի Ներսիսյան հայ առաքելական ճեմարան, միջնակարգ դպրոցների մեջ։ Ներսիսյան դպրոցը մեկ դարի ընթացքում տրվել է շուրջ 2000 շրջանավարտ, մեծ մասը գրողներ, գիտնականները, պետական գործիչները, մանկավարժները և այլն։

Այս դպրոցը հիվնադրվել է 1824 թվականին։ Լուծադրված է 1924 թվականին։ Այս դպրոցի հիմնադիրը եղել է Ներսես Ե Աշտարակեցի։

Այս դպրոցի պատմություն մասին

1899-1900 ուսումնական տարվա սկզբին դպրոցում կար 601 աշակերտ, 6 հիմնական ու 3 նախապատրաստական դասարան։ Վերջիննիս մի մասը ունեին բաժանմունքներ, որոնց հետ միասին դպրոցում գործում էր 15 դասարան։ Աշակերտների մոտ 65%-ը Թիֆլիսի նահանգից էին։ Մնացածն էլ եկել էին Երևանից, Գանձակից, Բաքվից, Կարսից, Հյուսիսային Կովկասից, Ղրիմից ու Բեսարաբիայից, Թուրքիայից ու Պարսկաստանից։ Դասերից հետո կազմակերպվել են գրական երեկոներ, աշակերտական ներկայացումներ` «Մեծապատիվ մուրացկաններ», «200,000՝ Մադոյի կտակը» և «Ճարահատյալ դերասան»: Կրթսեր աշակերտները կազմակերպել են ներկայացում մոգական լապտերներով։ Դպրոցում աջակցել են չքավոր աշակերտների, ապահովել նրանց կրթաթոշակով, սնունդով, գրքերով, շորերով ու դեղերով։ Այդ տարի դպրոցին պատկանել մի շարք անշարժ գույք, կրպակներ ու հողակտորներ՝ ընդհանուր առմամբ մոտ 60,000 ռուբլի արժողությամբ։

Դպրոցի ուսուցիչները

Ներսիսյան դպրոցի ուսուցիչները բացառիկ մեծ դեր են կատարում ինչպես դպրոցի, այնպես էլ հայ մշակույթի ու գիտության զարգացման, հայ առաջադեմ հասարակական մտքի ձևավորման գործում։ Բացառիկ կարևոր դեր է խաղացել Ներսիսյան դպրոցը գրական նոր լեզվի ձևավորման ու զարգացման հարցում։ Խաչատուր Աբովյանի, Ստեփանոս Նազարյանի, Միքայել Նալբանդյանի, Ռափայել Պատկանյանի և այլոց տարածած սերմերը աշխարհաբար գրական լեզվի ստեղծման ուղղությամբ բարենպաստ հող են գտել դպրոցի միջավայրում։ Այդ դպրոցում էին սովորում Կովկասի տարբեր անկյուններից եկած սաներ, որոնց բազմազան բարբառներից պիտի հարստանար ու ձևավորվեր արևելահայ աշխարհաբարը։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы