Կենսաբանություն, առցանց ուսուցում 26.10.2020-30.10.2020

Դաս 6

Սովորել գլխուղեղի բաժինների (երկարավուն ուղեղ, կամրջակ,ուղեղիկ, միջին ուղեղ, միջանկյալ ուղեղ , մեծ կիսագնդներ) ֆունկցիաները,  ընտրել դրանցից որևէ մեկը և նկարագրլ, թե ինչ կլիներ մարդու հետ , եթե այդ բաժինը ընդհանրապես չլիներ։Էջ37_40։

Գլխուղեղի մասին

Հետաքրքիր փաստեր, գլխուղեղի մասին

Մենք բոլորս գիտենք, որ ուղեղը կենսական նշանակություն ունեցող օրգան է, և առանց դրա մեր օրգանիզմը ոչ մի ֆունկցիա չի կարող կատարել։ Կենսական նշանակություն ունեցող այս օրգանն այնքան բարդ ու բազմաբնույթ է, որ նրա գործառույթներն ու աշխատանքը կարելի է անվերջ ուսումնասիրել…, Իրականում մարդու ուղեղն ավելի ակտիվ է հենց քնած ժամանակ, Ուղեղի տարբեր հատվածների միջև տեղեկատվությունը սահում է 420 կմ/ժ արագությամբ, .Ուղեղն օրգանիզմի ամենաճարպոտ օրգանն է (պարունակում է շուրջ 60% ճարպ, Երկու տարեկան հասակում մարդու ուղեղում ավելի շատ քանակությամբ բջիջներ կան, քան կյանքի մյուս շրջաններում:

Գլխուղեղը կազմված է բաժիններից, երկարավուն ուղեղ, կամուրջ, միջին ուղեղ, միջանկյալ ուղեղ, ուղեղիկ և կիսագնդեր (Ծայրամասային ուղեղ)).

Երկարավուն ուղեղ

medulla-oblongata.jpg

Երկարավուն ուղեղը տարբեր կորիզներն ապահովում են շնչռական, սիրտ-անոթային, մարսողական համակարգերի գործունեությունը, արգելակում և դրդում մեծ կիսագնդերի կեղևի ու ողնուղեղի ֆունկցիաները: Այստեղեն գտնվում ծամելու, կլլման, ծծելու, ռեֆլեքսների կենտոնները: Երկարավուն ուղեղը իրականցնումա մի շարք օաշտպանական ռեֆլեքսներ ՛ փռշտոց, հազ, փսխում, արցունքազատում, մասնակցնում է կեցվածք ապահովող ռեֆլեքսների իրականացում: Երկարավուն ուղեղում գտվում է կենսական կաևոր կենտրոնները, ուստի նրա ոչ միայն հեռացումը, այլ վնասումն ավարտվում է մահով: Երկարավուն ուղեղով է անցնում գլխուղեղի մյուս բաժինները ողնուղեղի հետո միասին վարընթաց և ողնուղեղից հաղորդվող վերընթաց ուղիները:

98d76701013f0f4ee6bd9b660eaba5fd.JPG

Միջին ուղեղ

Միջին ուղեղում գտնվում է զգացող և շարժիչ կորիզներ, որոնք կարգավորում են ակնագնդերի շարժումը, բբային ռեֆլեքսները, մկանային լարվածությունը, դիմախի մատներ շարժումներ և այլն: Միջին ուղեղի վնասման դեպքում նկատվում է այդ մկաններիի ոչ կամային կծկումները կամ դող և այլ: Միջին ուղեղում գտնվող նեյրոնների խումբը կեղևի վրա թողնում է ակտիվացնող ազդեղություն, որ շատ կարևոր նշանակություն ունի արդուն վիճակը պահպանելու համար: Միջին ուղեղով անցնում է ողնուղեղը մեծ կիսագնդերի հետ կապող ուղիները:

միջանկյալ ուղեղ

Միջնակյալ ուղեղը տեղադրված է մեծ կիսագնդերի տակի, Հիմանակ բաժիններից է տեսաթումբը ու ենթատեսաթումբը:

Տեսաթումբը իրականացնում է ողնուղեղից, միջին ուղեղից, ուղեղիկից ու հիմային հանգույցներից դեպի մեծ կիսագնդեր ընթացոող նյարդային ազդակների մշակում մասնակցում է օրգանիզմի ՛ որպես միասնական համակարգի կարգավորմանը: Մեծ կիսագնդի կեղևի հետ ունեցած երկողմանի կապի միջոցով տեսաթումբը մասկացում է քնի և արթունության հերթագայմանը գիտակցության պահպանմանը, արգելակման զարգացմանը:

Ենթատեսաթումբը

Ենթատեսաթումբը շատ կարևոր դեր ունի օրգանիզմի ներքին միջավայրի կայունության պահպանման, ինքնավար, ներզատական և մարմնական համակարգերի ամբողջականության համար: Այստեղ է գտնվում նյութափոխանակությունը, մարմնի կայուն ջերմաստիճանը, քաղցրի ու հագեցման, ծարավի, սեռական վարքագծի, վախի, քնի ու արթունության հերթագայում կարգավորող կենտրոնները: Ենթատեսաթումբը վեգետատիվ նյարդային համակարգի գործունեությունը կարգավորող ենթակեղևային բարձրագույն բաժինն է:

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы